ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 
  • «Եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»

    «Եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»

    24.10.2013| 12:42
    ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանի` 2013 –ի տնտեսական աճին: «Աճի տեմպը շարունակում է անկում ապրել` 3.2 տոկոս: Օգոստոսին 3.8 էր, իսկ տարեսկզբին` 9 տոկոս: Հայաստանը գահավիժում է»,- գրել է նախկին վարչապետը: Վերջինիս գնահատմամբ, վերջին վեց տարիների ընթացքում մեր երկրի «տնտեսական աճի տեմպը 3 անգամ զիջել է համաշխարհային միջինին, իսկ մենք մեր զարգացման մակարդակով համաշխարհային միջինից երեք անգամ ցածր ենք»:
  • «Ես շատ հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց տնտեսական շահերը բացակայում են»

    «Ես շատ հարգում եմ Բարսեղ Բեգլարյանին, բայց տնտեսական շահերը բացակայում են»

    23.10.2013| 18:10
    «Եթե նայում ենք գնումների պաշտոնական տեղեկատվությունը, ապա մրցույթներում հիմնականում հաղթում են իմ մերձավորներն ու ընկերները, որովհետև ես ի պաշտոնե տասնյակ մարդկանց հետ եմ շփվում»,- վարչապետ տիգրան Սարգսյանն այսպես պատասխանեց Լևոն Զուրաբյանի այն հարցին, թե գյուղացիներին մատչելի դիզվառելիք հատկացնելու ծրագրով «Ֆլեշ» ընկերությանը տրվում է արտոնություն, և ինչո՞ւ է մշտապես Սերժ Սարգսյանի ու Տիգրան Սարգսյանի մտերիմ Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ» ընկերությունն իրականացնում վառելիքի մատակարարման ծրագիրը:
  • Որքա՞ն գումար է ծախսվում պաշտոնյաների վրա

    Որքա՞ն գումար է ծախսվում պաշտոնյաների վրա

    23.10.2013| 13:18
    Հունվարի 1-ից ո՞ւմ աշխատավարձն է բարձրանալու. անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանն այս հարցն ուղղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, ով ներկայացնում էր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը: «Այս օրենքի գործողությունները սկսվում են հուլիսի 1-ից, մինչ այդ՝ հունվարի 1-ից բյուջեով տեղի է ունենալու ուժային կառույցի աշխատողների աշխատավարձի բարձրացում 10 տոկոսով»,-տեղեկացրեց Գաբրիելյանը:
  • Ռուսները փորձում են ձգել օղակը

    Ռուսները փորձում են ձգել օղակը

    21.10.2013| 11:44
    Այսօրվանից «Roshen» միջազգային ընկերության ուկրաինական ձեռնարկություններում ստուգումներ կսկսեն «Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները: Ստուգումը կտևի երկու շաբաթ, որից հետո, կախված արդյունքներից, ուկրաինական քաղցրավենիքը կվերադառնա ռուսական շուկա: ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հիշեցրել է ՈՒկրաինայի պահանջը. ստուգման արդյունքները պետք է լինեն թափանցիկ և օբյեկտիվ:
  • Գյուղնախարարի շնորհավորանքը Գյուղատնտեսի օրվա առթիվ

    Գյուղնախարարի շնորհավորանքը Գյուղատնտեսի օրվա առթիվ

    20.10.2013| 13:32
    Գյուղնախարար Սերգո Կարապետյանն ուղերձ է հղել Գյուղատնտեսի օրվա առթիվ՝ շնորհավորելով ոլորտի հետ առնչվող բոլոր մասնագետներին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
  • «Աշխատաշուկայում դրական զարգացումները կարող են էապես զսպել մարդկանց միգրացիոն հակումները»

    «Աշխատաշուկայում դրական զարգացումները կարող են էապես զսպել մարդկանց միգրացիոն հակումները»

    18.10.2013| 11:21
    Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ նախաձեռնել էին Հայաստանի միգրացիոն պատճառների վերլուծություն, որը հիմնված էր «Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոն-Հայաստան»-ի կողմից մեր հանրապետությունում անցկացված սոցիոլոգիական հարցումների բազայի վրա։ Ինչպես մեզ հետ զրույցում նշում է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս, տնտեսագիտության թեկնածու ԿԱՌԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, վերլուծությամբ փորձել են բացահայտել միգրացիոն հիմնական միտումներն ու դրդապատճառները։
  • Բյուջետային ճգնաժամը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը

    Բյուջետային ճգնաժամը մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը

    18.10.2013| 11:13
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ բյուջետային ճգնաժամը, որը շարունակվում է վերջին շաբաթների ընթացքում, մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի տնտեսությանը:
  • «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ»  «Իզմիրլյան» հիմնադրամի  հուսալի գործընկերն է

    «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» «Իզմիրլյան» հիմնադրամի հուսալի գործընկերն է

    18.10.2013| 00:04
    Առողջապահության ոլորտում այս տարվա խոշոր ներդրումը 12 մլն դոլար է։ Օրերս «Իզմիրլյան» հիմնադրամի և Լուիզ Սիմոն-Մանուկյանի ձեռամբ Երևանում բացվեց պրոկտոլոգիայի նոր գիտահետազոտական կլինիկան։
  • Կասպերսկին Երևանում կանդրադառնա տեղեկատվական անվտանգության խնդիրներին

    Կասպերսկին Երևանում կանդրադառնա տեղեկատվական անվտանգության խնդիրներին

    17.10.2013| 11:06
    Հոկտեմբերի 14-19-ը ՀՊՃՀ հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում կանցկացվի «Կասպերսկու լաբորատորիա ընկերության շաբաթ» միջոցառումների շարքը:
  • Միշել Օբաման լքել է իր այգին` բյուջետային ճգնաժամի պատճառով

    Միշել Օբաման լքել է իր այգին` բյուջետային ճգնաժամի պատճառով

    16.10.2013| 16:52
    ԱՄՆ նախագահի աշխատակազմը նվազեցրել է բուսական այգու ծախսերը, որը ստեղծվել էր Սպիտակ տան առաջին տիկնոջ Միշել Օբամայի կողմից: